Լրահոս
Արցախ
15:04
13.01.21
104

Պատերազմից հետո 64 զինվորական և մի խումբ քաղաքացիական անձինք բանտարկված են Ադրբեջանում. Արտակ Բեգլարյան

Img default alt hy

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը եվ շահարկել գերեվարված քաղաքացիների և ռազմագերիների հարցը: Այս մասին Թվիթերում գրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը.

«Պատերազմի ժամանակ շատ զինվորականներ և քաղաքացիական անձինք, իսկ պատերազմից հետո 64 զինվորական և մի խումբ քաղաքացիական անձինք բանտարկված են Ադրբեջանում:Ադրբեջանը չի հաստատել հետպատերազմյան բանտարկությունները Կարմիր Խաչի եվ ռուսական խաղաղապահների հետ», – գրել է Արտակ Բեգլարյանը։