-
Աշխարհ
ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ
10:1629.06.26 -
Հասարակական
Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
10:0429.06.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել է 3 կիuամnխրացած մարմին
09:1329.06.26 -
Հասարակական
«Դոկտոր մահը» ուզում է «բարեկեցության մինի՞ստր» դառնալ. «Ինչ էլ փոխեն, նույն կեղտերն են մնալու»
23:1628.06.26 -
Քաղաքական
Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն. Սուրեն Սուրենյանց
22:3528.06.26 -
Քաղաքական
ՍԴ-ում աղմկոտ բացահայտումներ է անում «Հայաստան» դաշինքը. պետական ապարատը՝ ընդդեմ քաղաքական ուժերի
22:2028.06.26 -
Իրավական
Սրբազանի ազատությունը. «Եթե Աստված պատժիչ արդարությամբ գործեր, ոչ մեկս չէր մնա»
22:0828.06.26 -
Միջազգային
Գազայում ցեղասպանություն իրականացնողները պարտադիր պատասխանատվության կենթարկվեն․ Էրդողան
21:4528.06.26 -
Հասարակական
Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին․ Ավանեսյան
21:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Opel Zafira»-ն բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ վարորդը մահացել է
20:5728.06.26 -
Հասարակական
Ջրասուզակի ցավի ու երջանկության պահերը. Վահե Մելքոնյանից գաղտնիքներ չեն պահում ջրերը
20:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Hyundai Elantra»-ն վրաերթի է ենթարկել օտարեկրացի հետիոտնի․ նա տեղում մահացել է
19:5928.06.26 -
Քաղաքական
Ում ուզում, գցում են բանտ, նման բան երբեք չի եղել նախընտրական փուլում. Ժաննա Ալեքսանյան
19:0028.06.26 -
Հասարակական
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի դին
18:2528.06.26 -
Միջազգային
Իրանը զգուշացնում է. Հորմուզում ցանկացած միջամտություն կհանգեցնի լարվածության աճի
16:5328.06.26 -
Հասարակական
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. հունիսի 1-ից աճը կազմել է 17 սմ․ Լևոն Ազիզյան
16:4828.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների վիճարկման դիմումները
16:3028.06.26 -
Հասարակական
Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը
15:2028.06.26 -
Քաղաքական
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն․ Factor.am
14:2528.06.26 -
Միջազգային
Իսրայելը կորցրել է Միացյալ Նահանգների «հատուկ դաշնակցի» կարգավիճակը․ Politico
14:0428.06.26 -
Հասարակական
19-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
12:5028.06.26 -
Քաղաքական
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
12:3028.06.26 -
Քաղաքական
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
23:5427.06.26 -
Քաղաքական
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
22:3727.06.26 -
Իրավական
Աննախադեպ հետընտրական վիճակ՝ Հայաստանում. ՍԴ-ում պայքարում են «4-րդ տեղի» համար
21:1027.06.26 -
Հասարակական
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
20:5027.06.26 -
Քաղաքական
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
20:1027.06.26 -
Քաղաքական
Պետական բյուջեն՝ Փաշինյանի ձեռքի փո՞ղ. թանկարժեք շոուներ, բանակը քաղաքական գործիք դարձնելու փորձեր
19:5027.06.26 -
Միջազգային
ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել
19:3027.06.26 -
Հասարակական
Տղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում են
19:1227.06.26 -
Միջազգային
«Կիևի ռեժիմը ստանալու է իր պատիժը». Պետդումայի պատգամավորը՝ Զելենսկու սպառնալիքների մասին
17:2127.06.26 -
Միջազգային
Լարվածություն՝ Հորմուզում, թեժ իրավիճակ՝ Լիբանանում. խաղաղությունը չի՞ գալիս Մերձավոր Արևելք
16:3827.06.26 -
Հասարակական
Արարատն ու Վանաձորը ավելի կխոշորացվեն՝ դառնալով «մեգահամայնքներ». ո՞ր համայնքներն են ներառվելու այնտեղ
16:2027.06.26 -
Հասարակական
Երևանում «Nissan Sentra»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
16:0027.06.26 -
Միջազգային
Մինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության սխալների պատճառով․ «Bloomberg»
15:4927.06.26 -
Հասարակական
Զովունի-Եղվարդ ճանապարհին վթարային իրավիճակներ ստեղծած վարորդը հայտնաբերվել է
15:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ կնքված հակամարտության կարգավորման հուշագրի երկու կետ․ Մոհսեն Ռեզայի
14:5227.06.26 -
Միջազգային
Լեհաստանը մտադիր է դատարանի միջոցով պահանջել Գդանսկում ՌԴ նախկին գլխավոր հյուպատոսության շենքը
14:3727.06.26 -
Քաղաքական
Եղեք զգոն և չտրվեք քաղաքական գայթակղություններին. Արթուր Ղազինյանը՝ ՍԴ դատավորներին
14:1127.06.26 -
Հասարակական
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ․ ՀՖՖ
12:5227.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահացել է պայմանագրային զինծառայող. ՊՆ-ն մանրամասներ չի հայտնում
12:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Հնդկաստանը առևտրային համաձայնագրի համաձայնեցման վերջին փուլում են. Ռուբիո
12:1627.06.26 -
Միջազգային
Լեհաստանի նախկին վարչապետը Լվովի քաղաքապետին կոչ է արել ներողություն խնդրել Կաչինսկուց և Վարշավայից
12:0327.06.26 -
Հասարակական
Կապան-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է
11:4527.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կբացի նրա ռեսուրսների հասանելիությունը․ Լատվիայի վարչապետ
11:2427.06.26 -
Հասարակական
«FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա
11:1127.06.26 -
Հայաստան
CSI-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալներին
10:4927.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը սրվում է. ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ԱՄՆ օբյեկտներին
10:1727.06.26 -
Հասարակական
«Թատերականացված սպանություն»՝ 44-օրյա պատերազմի դաշտում. զոհված սպայի հայրը արդարություն է որոնում
10:0827.06.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»
09:5227.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»
09:4727.06.26 -
Մամուլի տեսություն
Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»
09:3327.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»
09:2527.06.26 -
Հասարակական
Ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
23:5326.06.26 -
Քաղաքական
Հիբրիդային խաչակրաց արշավանք՝ ազատ ընտրության կարգի դեմ. «Հայաստան»-ը ՍԴ-ում ներկայացրել է դիմումը
23:1226.06.26 -
Հասարակական
Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ
22:2826.06.26 -
Քաղաքական
Էս ծավալով անվստահություն Հայաստանի պատմության մեջ չի եղել. մարդիկ հավաքվել են ՍԴ-ի մոտ
22:1426.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական դժոխք՝ հայկական դրախտում. ալիևյան ստերը պայթեցնում են Արցախում վերաբնակեցվածները
21:4626.06.26 -
Իրավական
Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած Ջնդոյի Էդոյին 6 ամիս է՝ մեղադրանք չեն առաջադրում
21:1526.06.26 -
Իրավական
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
20:4926.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ալիևյան միֆերը պայթում են Արցախում. Բաքվի մեծ խաբեության հետքերով
20:3026.06.26 -
Տնտեսական
Հայ-ռուսական պղտորված ջրեր. 80 միլիոն դոլարի հայկական ձուկ այլևս չի մտնում ռուսական շուկա
20:1626.06.26 -
Հասարակական
Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան
20:0026.06.26 -
Հասարակական
Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
19:1626.06.26 -
Քաղաքական
Ռուբինյանը շոյված է, Սիմոնյանը սիրտ չունի. ՔՊ-ական թեժ կրքեր կամ նոր թելադրություն՝ Թուրքիայի՞ց
19:0226.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հենց իր գործողություններով ստեղծեց լեգիտիմության խնդիր. Արամ Վարդևանյան
18:0026.06.26 -
Հասարակական
Զինվորներին դարձրել են հանրության թիրախ. Գոհար Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
17:4926.06.26 -
Տարածաշրջան
Իրանը չի ջնջում իր հերոսների անունները՝ այդ թվում հայ. եկեղեցու զանգեր՝ պատերազմից հետո
17:4426.06.26 -
Իրավական
Ոստիկանության ծառայողը խոշտանգել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական և հոգեկան ցավ
17:2326.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմությունը մեծ հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց. շարունակվում է ՍԴ-ի նիստը
17:0726.06.26 -
Հասարակական
«Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է
16:5526.06.26 -
Հասարակական
Անվտանգությունը միայն ՀԱՊԿ-ից սառելը կամ ԵԱՏՄ-ն անընդհատ նսեմացնելը չէ. Վահագն Սարոյան
15:4726.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Զանգվածային հարձակում՝ Ռուսաստանի վրա. Պուտինը կենթարկվի՞ ճնշումներին
15:3026.06.26 -
Իրավական
Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
14:5226.06.26 -
Իրավական
ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
14:4126.06.26 -
Աշխարհ
Տուժած, անհետ կորած հայեր կան. ողբերգական երկրաշարժից հետո դեռ շոկի մեջ է Վենեսուելան
14:3526.06.26 -
Քաղաքական
Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան
14:1626.06.26 -
Իրավական
Գյումրու կալանավորված քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
13:3026.06.26 -
Հասարակական
Միքայել սրբազանի երկար սպասված վերադարձը՝ Գյումրի. արքեպիսկոպոսը զրուցել է կաթողիկոսի հետ
13:1426.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վեճ՝ ընտրության արդյունքների շուրջ. ՍԴ-ն քննում է ընդդիմության դիմումները
12:3026.06.26 -
Իրավական
ՍԴ-ում մեկնարկեց ընդդիմադիր ուժերի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը
11:3526.06.26 -
Հասարակական
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:2826.06.26 -
Հասարակական
Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն
11:1426.06.26 -
Մամուլի տեսություն
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող․ «Հրապարակ»
10:0626.06.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք»
10:0026.06.26 -
Մամուլի տեսություն
Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը․ «Հրապարակ»
09:4826.06.26 -
Մամուլի տեսություն
Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ»
09:4126.06.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ»
09:3826.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
23:5725.06.26 -
Հասարակական
Երևանում 27-ամյա վարորդը «Aicar»-ով բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր
23:2525.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը և Պարսից ծոցի երկրները մերժել են Հորմուզի նեղուցում տուրքեր սահմանելու հնարավորությունը
23:0025.06.26 -
Միջազգային
Պատերազմի վերքեր, լուռ վկաներ և չսպանված միտք՝ Թեհրանում. Իրանի անպարտելիության գաղտնիքը
22:4525.06.26 -
Միջազգային
Արաբական երկրները բարձրացնում են Իրանի հարվածների դիմաց փոխհատուցումներ ստանալու հարցը․ Ռուբիո
22:3025.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը Վենեսուելային կփոխանցի երկրաշարժից տուժած շրջանների արբանյակային լուսանկարները
22:1725.06.26
Պատահական չէ, որ հորս ձերբակալությունը 2023 թվականի սեպտեմբերին հատուկ տեսանկարահանվել է. դա նրանց ռազմավարության մի մասն է․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը
Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Spectacle du Monde պարբերականին: Մեդիամաքսը ներկայացնում է հարցազրույցի հայերեն թարգմանությունը՝ որոշ կրճատումներով:
– Ի՞նչ պայմաններում է պահվում Ձեր հայրը Ադրբեջանում։
– Դա հարց է, որը միաժամանակ եւ՛ պարզ է, եւ՛ բարդ։ Բաքվում իրավիճակը ամբողջովին զուրկ է թափանցիկությունից: Մենք իրականում հստակ չգիտենք, թե ինչ է կատարվում այնտեղ: Մեկ տարի առաջ՝ 2024 թվականի ապրիլին, երբ հայրս հացադուլի մեջ էր՝ ի նշան բողոքի կալանքի դեմ, երկու շաբաթ լուր չունեինք նրանից։ Եթե ինձ հարցնեք երեկվա կամ այսօրվա մասին, մենք տեղեկություն չունենք։ Տեսականորեն մենք ամեն շաբաթ հեռախոսով առնվազն մեկ անգամ հաղորդակցվելու հնարավորություն ենք ստանում։
– Ինչպե՞ս եք հաղորդակցվում նրա հետ՝ փոստով, հեռախոսով, փաստաբանի միջոցով։
– Առաջին միջոցը Կարմիր Խաչն է: Բայց դա ամենահեշտ բանը չէ: Կազմակերպության սահմանած կանոնները շատ են: Շփումների թիվը սահմանափակ է, բայց ակնհայտ է, որ դա ավելի լավ է, քան ընդհանրապես ոչինչ չունենալը:
Մյուս հնարավորությունը հեռախոսային մի քանի րոպեներն են, որոնցից կարող ենք օգտվել ամեն շաբաթ: Բայց մենք երբեք չգիտենք՝ արդյո՞ք հաջորդ շաբաթ հեռախոսազանգ կլինի, թե ոչ: Դա թողնված է Ադրբեջանի կամքին։ Կարող ենք նաեւ նամակներ փոխանակել, բայց դա իրականում ավելի դժվար է։ Մի անգամ ինն ամիս ուշացումով նամակ ստացա… Ամեն դեպքում, այս հարցն արդեն օրակարգից դուրս է, քանի որ Բաքուն պատրաստվում է արգելել Կարմիր Խաչի գործունեությունը։
Տեղում կա փաստաբան, բայց նրա վրա զգալի ճնշում է գործադրվում: Մենք ունենք նաեւ միջազգային իրավապաշտպան, որը գործին հետեւում է ԱՄՆ-ից։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մեզ համար անհնար է այցելել հորս։
-Ի՞նչ եք կարծում, ինչ ծրագիր է իրականացնում Բաքուն՝ ձերբակալելով Ձեր հորը։ Արդյո՞ք այդ ծրագրի հիմքում ընկած է նրա խիզախությունը, նրա վճռականությունը կոտրելու ցանկությունը: Եվ այդպիսով, փորձել հոգեբանորեն կոտրել համայն հայությանը…
– Դուք իրավացի եք: Պատահական չէ, որ հորս ձերբակալությունը 2023 թվականի սեպտեմբերին հատուկ տեսանկարահանվել է. դա նրանց ռազմավարության մի մասն է։ Նրանք ցանկանում են աշխարհասփյուռ հայերին ցույց տալ, թե ինչ կարող են անել մեզ հետ։ Բաքուն օգտագործում է հորս կերպարն ու հեղինակությունը՝ համայն աշխարհին ուղերձ հղելու համար: Դժբախտաբար, կարելի է ասել, որ դա նրանց ինչ-որ առումով հաջողվում է։ Ադրբեջանը հայերին դիմում է ահաբեկման, նվաստացման տրամաբանությամբ եւ էլ ավելի հեռուն գնալու ցանկությամբ։ Վաղը նրանք կարող են Երեւանի բնակիչներին ասել՝ «Ուզո՞ւմ եք անվտանգ ապրել: Դե ուրեմն, հիմա, երբ Արցախն արդեն մերն է, մենք Սյունիքի մարզն ենք ուզում, հետո միգուցե խաղաղություն հաստատվի»։ Ադրբեջանը չի թաքցնում այդ փաստը, քանի որ ներկայում ամբողջ Հայաստանի տարածքը համարում է «Արեւմտյան Ադրբեջան»։ Այս հռետորաբանությունը, ըստ իս, շատ մտահոգիչ է Հայաստանի համար։
– Ի՞նչ կարելի է ասել բուն դատավարության, ինչպես նաեւ ներկայացված փաստաթղթերի ոչ թափանցիկ լինելու մասին, որոնք հասանելի չեն պաշտպանական կողմին։
-Սա աբսուրդի թատրոն է։ Հորս առաջադրված է 44 մեղադրանք, որոնք բոլորն էլ ակնհայտորեն անհիմն են։ Մինչ օրս մեղադրող կողմը իրեղեն որեւէ ապացույց չի ներկայացրել։ Մեր փաստաբանը չի կարողացել ձեռք բերել վարույթում գտնվող փաստաթղթերը։ Խոսքն ավելի քան 25 000 էջանոց գործի մասին է, որն ամբողջությամբ ներկայացված է ադրբեջաներենով։ Հետեւաբար, առանց գործին մանրամասներին ծանոթանալու, մեր փաստաբանների համար անհնար է դառնում պատրաստել հորս պաշտպանությունը։
Ադրբեջանի կառավարությունն անընդհատ կրկնում է, որ դատավարությունը բաց է լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների համար։ Սակայն դատական վերջին լսումների ժամանակ Reuters-ի եւ այլ գործակալությունների լրագրողներին արգելվել է մուտք գործել դատարան: Amnesty International-ը արդեն իսկ դատապարտել է այս դատավարության աչառու ընթացքը։
-Ի՞նչը կարող է նպաստել Ձեր հոր եւ նրա քսաներկու բախտակիցների ազատ արձակմանը:
-Շատ կարեւոր է նշել, որ մենք հորս գործը չենք առանձնացնում մյուս հայ բանտարկյալներից: Նրանցից յոթը Արցախի առաջնորդներ են։ Որպեսզի Բաքուն հաջողության հասնի, նրան անհրաժեշտ է, որ բոլորը լռեն Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության մասին, Բաքուն ցանկանում է, որ աշխարհը շարունակի այլ կողմ նայել: Ուստի ամենակարեւոր բանը դրա մասին խոսելն է, գրելը։ Սոցիալական ցանցերում, ռադիոյով, ամենուր: Ես գիտեմ, որ Ֆրանսիայի կառավարությունը շատ բաներ է ասում հայերին աջակցելու համար։ Պետք է խոսել Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանների հետ։ Եվ բնականաբար, պետք է հարցնել եվրոպացիներին գազի մասին։
– Նույնիսկ հաշվի առնելով, որ տիկին ֆոն դեր Լայենը պնդում էր, որ Ադրբեջանը վստահելի գործընկե՞ր է։
-Անհավատալի է, այնպես չէ՞: Ինչպե՞ս կարելի է վստահելի լինել, երբ անընդհատ խոսում են մարդու իրավունքների մասին եւ միաժամանակ գործ են բռնում Ալիեւի հետ։ Խոսքը վերաբերում է նաեւ Մեծ Բրիտանիային: Ալիեւների ընտանիքը մեծաթիվ սեփականություն ունի Լոնդոնում։ Ինչո՞ւ ճնշում չգործադրել նրա վրա: Ես, իհարկե, հասկանում եմ, թե ինչ է ռեալ պոլիտիկը, սակայն կան նաեւ կարմիր գծեր։
– Իսկ դատավարության այս ծաղրը գրավե՞լ է արդյոք ամերիկյան նոր վարչակազմի ուշադրությունը: Դոնալդ Թրամփի շրջապատի կողմից Ադրբեջանի վրա ավելի մեծ ճնշում կլինի՞։
– Սա կարեւորագույն կետերից մեկն է: Շատ հայեր բավականին հոռետեսորեն են տրամադրված Հանրապետականների նոր վարչակազմի նկատմամբ։ Բայց եթե անկեղծ խոսենք, ի՞նչ է արել Բայդենի վարչակազմը մեզ համար: Պարզապես խոսքեր: Իրականում, ես հիշում եմ, որ Դոնալդ Թրամփը քրիստոնյաների ինքնությունն ու իրավունքները պաշտպանելու հաստատակամություն էր հայտնել։ Կարծում եմ՝ դա նրա համար իսկապես կարեւոր թեմա է: Բացի դրանից, դա մի հարց է, որը բարձրացվում է նաեւ նրա թիմի ներսում: Այնպիսի անհատների մակարդակով, ինչպիսիք են նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն կամ Մայքլ Ուոլցը: Առաջնային է, որ Հայաստանի կառավարությունը նոր վարչակազմին ցույց տա, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք՝ մեր մշակույթով եւ իրավունքներով։ Սա պատմական հնարավորություն է՝ փոխելու ամերիկյան կառավարության դիրքորոշումը։
– ԱՄՆ-ում, մասնավորապես, Կալիֆորնիայում գործում է հայկական ազդեցիկ լոբբի։ Արդյո՞ք այն բավականաչափ մոբիլիզացված է:
– Իհարկե, Սփյուռքը մեզ շատ է աջակցում։ Բայց խնդիրը Սփյուռքի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ տարբերություններն են։ Համակարգված քաղաքական գործողություններ դժվար է իրականացնել: Հասկանալի է, որ երբ ռազմագերիներ ունես, իշխանությունն է, որ պետք է կարգավորի իրավիճակը։
– Դա հարցեր է առաջացնում Փաշինյանի կառավարության հաստատակամության մասին, որն առաջ էր տանում այն թեզը, որ Արցախը պետք է հանձնվի։ Դա մի դիրքորոշում է, որը Ռուբեն Վարդանյանը միշտ դատապարտել է՝ համարելով, որ Արցախի զիջումը վտանգի տակ կդնի ամբողջ Հայաստանը։
– Գերիների հարցը կենսական նշանակություն ունի։ Փաշինյանն ասում է, որ խնդիրը կարեւոր է: Կան բաներ, որ փոքր երկիրը կարող է անել իրեն պաշտպանելու համար, օրինակ՝ ապահովել իր գերիների ազատ արձակումը: Այս պահին հույս ունենք, որ իրավիճակը կփոխվի: Պետք է խոսել այս իրավիճակի մասին, եւ դուք՝ լրագրողներդ, կարող եք լուսաբանել այս իրավիճակը, որպեսզի մեր գերիները մոռացության չմատնվեն։
-
22:35
28.06.26
Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն. Սուրեն Սուրենյանց
Կարդալ ավելին
-
22:20
28.06.26
ՍԴ-ում աղմկոտ բացահայտումներ է անում «Հայաստան» դաշինքը. պետական ապարատը՝ ընդդեմ քաղաքական ուժերի
Կարդալ ավելին
-
19:00
28.06.26
Ում ուզում, գցում են բանտ, նման բան երբեք չի եղել նախընտրական փուլում. Ժաննա Ալեքսանյան
Կարդալ ավելին
-
14:50
28.06.26
Մեզ ուղղակի ծաղրում են իրենց գոյություն չունեցող «խաղաղության» թատերական ներկայացմամբ․ Տաթևիկ Հայրապետյան
Կարդալ ավելին