Լրահոս
Իրավական
15:58
18.10.22
120

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդությունն է քննում դատարանը

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այս պահին ազատության մեջ է, դատարանը շարունակում է քննել նրան կալանավորելու միջնորդությունը:

Այս մասին «Հայլուրի» հետ զրույցում ասել է հենց Ալեքսանյանը՝ քննության ընթացքում հայտարարված ընդմիջման ժամանակ:

Ալեքսանյանն ազատ է արձակվել դատարանի նիստերի դահլիճից, քանի որ լրացել է նրա ձերբակալման ժամկետը։