Լրահոս
Քաղաքական
00:20
03.04.23
162

Պաշտոնը հավերժ չէ, մեկ օր առանց թիկնազորի եք փողոց դուրս գալու. Մանե Թանդիլյանը՝ Ալեն Սիմոնյանին

Img default alt hy

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպին:

Ստորև ներկայացնում ենք Թանդիլյանի գրառումը.

«Երևանի կենտրոնում, օրը ցերեկով, քաղաքացիների, մայրաքաղաքի հյուրերի ներկայությամբ, ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա՝ թիկնապահների աջակցությամբ։

Երևանը սիրելը ժապավեններ կտրտել չէ, այլ նախ և առաջ պետք՝ ունենալ տարրական հարգանք Երևանի, երևանցու, երևանյան միջավայրի նկատմամբ, որը որևէ տեղ գրված չէ։

Արարքը անարգանք և խուլիգանության դրսևորում է Ազգային ժողովի, պետության նկատմամբ։
Պաշտոնը հավերժ չէ, մեկ օր առանց թիկնազորի եք փողոց դուրս գալու։ Պատրաստ եղեք այդ օրերին էլ քաղաքացիների հանդիպելու։

Նման միջադեպերը ամրապնդում են այն իրողությունը, թե ինչքան է գործող իշխանությունը իրեն հեռացրել հայրենիքից, քաղաքից, քաղաքացուց», -գրել է քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի կենտրոնում՝ Կասկադում, թքել է իրեն «դավաճան» անվանած քաղաքացու աչքին, ինչի մասին ֆեյսբուքյան էջով ուղիղ եթերի ժամանակ պատմել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Վերջինս «Հայստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ ոստիկանության բաժնի մոտ էր գնացել միջադեպից հետո ոստիկանություն տարված քաղաքացու՝ Կարեն Մկրտչյանի իրավունքները պաշտպանելու համար:

«Երևանի կենտրոնում՝ Կասկադում, հայրենադարձ Կարեն Մկրտչյանը՝ տեսնելով ԱԺ նախագահին նրա ուղղությամբ բացականչել է այն, ինչ գոռում են բոլորը՝ «դավաճան»: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն իր թիկնապահներին կարգադրել է գալ և բռնել Կարենի ձեռքերը, թիկնապահները կատարել են Ալենի հրահանգը, որից հետո անձամբ մոտեցել է անձամբ Ալեն Սիմոնյանը, պատասան հայհոյանք հնչեցրել Կարենի հասցեին, ընդ որում շատ կեղտոտ հահոյանք և դրանից հետո թքել է քաղաքացու աչքին: Սա նա արել է՝ օգտվելով առիթից, որ քաղաքացուն պահում են նրա բազմաթիվ թիկնապահերը: Դրանից հետո թիկնապահները պահել են Կարենին՝ մինչև ժամանի ոստիկանությունը: Կարենը բերվել է ոստիկանություն, որտեղնրա անձը ճշտելուց հետո բաց են թողել նրան»,- պատմել է Մամիջանյանը: