Լրահոս
Հասարակական
19:50
02.02.22
155

Պաշտոնական Բաքուն անդրադարձել է Արարատ Միրզոյանի հայտարարությանը

Img default alt hy

Պաշտոնական Բաքուն հայտարարություն է տարածել ու անդրադարձել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, ով ավելի վաղ հայտարարել էր՝ ադրբեջանական կողմը խոչընդոտներ է ստեղծում Ղարաբաղում միջազգային կազմակերպությունների գործունեության համար։

Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է․

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի բանաձևի համաձայն՝ կապված մարդասիրական օգնության համակարգման հետ, նման գործողությունները պետք է իրականացվեն՝ հարգելով երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Հենց այդ սկզբունքով է իրականացվում միջազգային կազմակերպությունների գործունեությունը Ադրբեջանի Հանրապետության տարածքում։

Հայաստանի արտաքին գործերի նախարարի ուշադրությանն ենք ներկայացնում, որ ցանկացած միջազգային կազմակերպության գործունեությունը մեր երկրի ինքնիշխան հողերում հանդիսանում է համապատասխան միջազգային կազմակերպության և Ադրբեջանի երկկողմանի խնդիրը։ Երրորդ պետության ներկայացուցչի մեկնաբանություններն այս առնչությամբ տեղին չեն և անհիմն են։

Լավ կլիներ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը մեկնաբաներ երկրի ստանձնած պարտավորությունների կատարման և տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ կապված հարցերը»։