Լրահոս
Հասարակական
18:10
02.02.22
126

Փաշինյանը սարքում է այն պետությունը, որը հաշվետվություն է տալիս Թուրքիայի առջև․ Բագրատյան

Img default alt hy

Մենք այլևս անկախ պետություն չենք, Նիկոլ Փաշինյանը սարքում է այն պետությունը, որը հաշվետվություն է տալիս Թուրքիայի առջև: Այս մասին «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Հիշեք փետրվարյան իրադարձությունները, երբ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն սպառնաց: Օնիկ Գասպարյանի հետագա գործողությունները չարվեցին այն պատճառով, որովհետև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սպառնաց և զանգել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարին: 

Այնտեղից բան էին արել, որ բանակը չպետք է խառնվի քաղաքական գործընթացներին: Նա ասաց, որ Թուրքիան զորք կմտցնի Հայաստան, եթե Փաշինյանի իշխանությանը վտանգ սպառնա, Թուրքիան հնարավոր է այդ մարդկանց անվանի տեռորիստ ու զորք մտցնի»,- ասել է նա: