Լրահոս
Քաղաքական
10:20
17.11.22
166

Փաշինյանը որոշել է «կոնտրոլի» տակ պահել շատերին. Կգաղտնալսի՞ որոշ թիմակիցների

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրել է. «ՔՊ-ում կասկածներ ունեն, որ անցած շաբաթ-կիրակի օրերին իրենցից շատերի հեռախոսներում հայտնի «Պեգասուս» գաղտնալսման ծրագիրն են «նստեցրել»։ Հիշեցնենք, որ սա բավականին թանկարժեք ծրագիր է, որը բջջայիններում ներդնելով, իրավապահ մարմինները հնարավորություն են ստանում գաղտնալսել ամեն ինչ։ ՔՊ մեր աղբյուրը չբացառեց, որ դա պայմանավորված է ՔՊ վարչության ընտրությունների կեղծիքներով։

Նիկոլ Փաշինյանի անվստահությունը թիմի հանդեպ էլ ավելի է խորացել, և նա որոշել է «կոնտրոլի» տակ պահել շատերին։ Ծրագիրը ՀՀ իշխանությունը գնել էր ընդդիմադիր գործիչների համար, սակայն «շահառուների» շրջանակը, փաստորեն, գնալով ընդլայնվում է»։ 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։