Լրահոս
Քաղաքական
14:40
17.03.25
886

Փաշինյանը մեկ օրում ՀՀ պետական պարտքն ավելացրել է ավելի շատ, քան Քոչարյանը 10 տարում. Մեսրոպ Եսայան

Img default alt hy

Հասարակական գործիչ Մեսրոպ Եսայանը գրել է.

«ՀՀ Ֆինանսների նախարարության կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ պետական պարտքը 2025թ մարտի 5-ից ավելացել է ևս 750 միլիոն դոլարով։

Թե բա նախկինները, նախկինները, նախկինները։

Զուտ համեմատության համար ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարվա ընթացքում ՀՀ պետական պարտքը կազմել է մոտ 700 միլիոն դոլար։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը միայն մեկ օրում ՀՀ պետական պարտք ավելացրել է ավելի շատ, քան Ռոբերտ Քոչարյանը նախագահության ամբողջ 10 տարվա ընթացքում։

Պատկերացրեք էլի, թե ինչ խորը կեղտի մեջ ենք»։