Լրահոս
Քաղաքական
11:05
24.10.24
164

Փաշինյանը Կազանում հանդիպել է Իրանի նախագահի հետ

Img default alt hy

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում անցկացվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ 

Այլ մանրամասներ գործակալությունը չի հաղորդել, միայն նշվում է, որ Փաշինյանն ու Փեզեշքիանը հանդիպել և զրուցել են ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ 

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազան է ժամանել հոկտեմբերի 24-ին՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։