Լրահոս
Քաղաքական
12:51
10.02.25
368

Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում անցկացվող Հաղթանակի օրվա միջոցառումներին

Img default alt hy

Մոսկվայում Հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցելու համար պաշտոնական հրավեր է փոխանցվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ցանկանում եմ նշել, որ մի քանի ամսից կնշվի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական հրավեր է փոխանցվել՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք տոնական միջոցառումներին»,- ասել է դեսպանը։