Լրահոս
Հասարակական
11:38
02.02.22
94

Փաշինյանը ՀՀ առողջապահության փոխնախարարին գործուղում է Ռուսաստանի Դաշնություն

Img default alt hy

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանին գործուղում է Ռուսաստանի Դաշնություն` Սոչի։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության «e-gov» հարթակում։

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանին 2022 թվականի փետրվարի 2-4-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)` «Հայկական ուռուցքաբանություն. նպատակներ և իրականացման ուղիներ» խորագրով հայկական ուռուցքաբանական կոնգրեսին մասնակցելու նպատակով»,– նշված է վարչապետի որոշման մեջ։

Գործուղումից վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում նա պետք է հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։