Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:30
07.11.22
131

Փաշինյանը հեռախոսով տեղեկացրել է Ղարիբաշվիլիին Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքների մասին

Հենց այս ամիս Թբիլիսում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին մամուլի հրապարակումների ֆոնին՝ կիրակի Նիկոլ Փաշինյանը հեռախոսով խոսել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: 

Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Հայաստանի վարչապետը վրացի պաշտոնակցին տեղեկացրել է հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած  եռակողմ հանդիպման արդյունքների մասին։