Լրահոս
Քաղաքական
17:09
26.10.22
88

Փաշինյանը հաստատել է․ հոկտեմբերի 31-ին Սոչիում կկայանա Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումը

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Վլադիմիր Պուտինը հանդիպման հրավեր է արել իրեն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Այո՛, ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում, ես հաստատել եմ իմ մասնակցությունը, տեղեկություն չունեմ՝ Ադրբեջանը հաստատե՞լ է, թե՞ ոչ», - Ազգային ժողովում հայտարարել է վարչապետը:

Նա ասել է, թե կարծում է, որ շատ կուտաված հարցեր կան, որոնց վերաբերյալ մտքերի փոխանակում, պարզաբանումներ պիտի հնչեն: