Լրահոս
Հայաստան
12:04
16.04.22
2 200

Փաշինյանը Գյումրիում է․ մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում

Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած այցի ընթացքում քաղաքում սկսվել է բողոքի ակցիա: 

«Դեմ ենք Հայաստանի թրքացմանը» կարգախոսով մարդիկ դուրս են եկել փողոց, պարզել «Համաձայն չեմ» գրությամբ ցուցանակներ: 

Շարժման համակարգող Կարապետ Պողոսյանի խոսքով՝ սա իրենց առաջին ակցիան է, հետագայում ավելի կոնկրետ գործողություններ կլինեն: Ակցիան հսկել են մեծաթիվ ոստիկաններ: 

Ի դեպ վարչապետը Գյումրի է գնացել ոստիկանների տոնի առիթով: