Լրահոս
Հասարակական
10:07
29.04.22
3 040

Փաշինյանը գործուղումների է մեկնում ընտանիքի անդամների հետ. Աշոտիկին տեսել են Նուր-Սուլթանում շրջելիս․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի գործուղումներին նորից սկսել են նրա հետ մեկնել ընտանիքի անդամները: Մի ժամանակ կինն էր մեկնում, հիմա՝ որդին։

Փետրվարի 24-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին կատարած ուղևորությանը, պարզվում է, մասնակցել է նաև Աշոտ Փաշինյանը։ Ղազախստանցի մեր հայրենակիցը պատմեց, որ Աշոտիկին` իր տարօրինակ հագուկապով, տեսել են Նուր-Սուլթանում շրջելիս։

Նրա հետ նաև ուղեկցող է եղել, որպեսզի «բան ասող» չլինի։

Մենք դիմեցինք կառավարության լրատվականին` խնդրելով ասել՝ Աշոտ Փաշինյանը հոր հետ մեկնե՞լ է Ղազաստան: Մեզ մի քանի օր շարունակ չէր հաջողվում այս պարզ հարցի պատասխանը ստանալ, ի վերջո` ասացին.

«Չենք մեկնաբանում»՝ հասկացնելով, որ հերքել չեն կարող, չեն ուզում նաև հաստատել` Փաշինյանը պաշտոնական պատվիրակության մեջ չի եղել: Երևի ինքնաթիռում տեղ է եղել, ցանկացել է Նուր-Սուլթանը տեսնել` պապայի հետ, բյուջեի հաշվին մեկնել է»։