Լրահոս
Քաղաքական
20:15
12.05.22
205

Փաշինյանը գաղտնազերծում է Ալիևի հետ հանդիպումը. Բաքուն անհիմն և անտեղի է որակում ՀՀ վարչապետի խոսքը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան «անտեղի ու անհիմն» է որակել Նիդերլանդներում Հայաստանի վարչապետի գերիների վերաբերյալ հայտարարությունը:

Փաշինյանը երեկ՝ Նիդեռլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում հայտարարել է, թե ապրիլի 6-ին Բրյուսելում Իլհամ Ալիևը խոստացել էր գերիների ևս մի խումբ ազատ արձակել:

«Առնվազն 38 գերեվարված անձինք շարունակում են մնալ Ադրբեջանում, և փորձ է արվում անընդհատ տարբեր թեմաներով առևտրի առարկա դարձնել այդ գործընթացը»,- ասել էր Փաշինյանը: