Լրահոս
Քաղաքական
18:08
11.05.22
212

Փաշինյանն արդեն մերժված, ոստիկանների թիկունքում թաքնված ինչ-որ մեկն է. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Ինչ Փաշինյան, ինքը մերժված է և՛ Հայաստանում, և՛  Սփյուռքում, և՛ ամենուր, դա արդեն ակնհայտ փաստ է: Քայլերթի ժամանակ ասել է Իշխան Սաղաթելյանը:

«Խնդիրն իր Նիդերլանդներ մեկնելը չէ, խնդիրն այն է, որ ինքն այլևս չի ներկայացնում  հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը: Իր հետ որևէ մեկը ինչ պայմանավորվածություն, որ ունի, առ ոչինչ է, որովհետև ինքն իրավունք չունի ներկայացնել Հայաստանն ու հայ ժողովրդին:

Փաշինյանն այլևս լեգիտիմություն չունի, ինքը մերժված է, ոստիկանների թիկունքում թաքնված ինչ-որ մեկն է արդեն»: