Լրահոս
Քաղաքական
13:45
15.11.22
115

Փաշինյանն Ալիևին մեղադրում է քաղաքացիական բնակչությանն ահաբեկելու համար

«Սա քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու աղաղակող գործողություն է»,- Թվիթերում Նիկոլ Փաշինյանը այսպիսի գրառմամբ արձագանքել է մեկ շաբաթ առաջ արված Ալիևի հայտարարություններին։

Ադրբեջանի նախագահը ասել էր, թե Սիսիանը, Գորիսը, Կապանը հիմա իրենց տեսադաշտում են և Հայաստանը գիտի՝ ինչ է դա նշանակում: Ալիևի խոսքերը իր թվիթում հիշեցրել է Հայաստանի վարչապետը: