Լրահոս
Քաղաքական
22:26
18.12.24
246

Փաշինյանն՝ Ալիևի աքցանի մեջ կամ գլոբալ կոռեկտության շրջանակում. պատասխաններ՝ Ադրբեջանի նախագահին

 

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ «գլոբալ անկոռեկտ» հարց է, թե ինչո՞ւ է Ադրբեջանը պահանջում հեռացնել Հայաստանից եվրադիտորդներին: Հետո նույն հարցի վերաբերյալ Գրիգորյանն ասում է, թե այն կոնտեքստից կտրված է: Փոխարենը՝ Գրրիգորյանը 100 տոկոս վստահեցրել է, թե իրենց կարմիր գծերը չեն խախտելու ոչ մի դեպքում, «Զանգեզուրի միջանցք ուղղաակի չի կարող լինել»,- հայտարարել է սահմանազատման հարցերով Ադրբեջանի հետ բանակցող փոխվարչապետը: Լրիվ հակառակ կարծիք ունի ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է դադարեցնել Հայաստանում դիտորդական առաքելությունը: Հանրային հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում նա հայտարարել էր՝ «սահմանազատված սահմանին դիտորդ ունենալու կարիք չկա»: