Լրահոս
Քաղաքական
20:50
14.10.22
120

Փաշինյանն Ադրբեջանին մեղադրում է «անվերջ պահանջների» համար. Ալիևը «դեռ համբերում է» ու սպառնում

Այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ Ալիևն ու Փաշինյանը միմյանց մեղադրել են Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունների կետերը չկատարելու համար: «Առայժմ մենք համբերություն ենք ցուցաբերում, բայց այն անսահմանափակ չէ»,- սպառնացել է Ալիևը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը քաղաքական նպատակներով շահարկում է ռազմագերիների հայրենադարձման հարցը՝ մեկ ականապատման տարածքների, մեկ արցախյան առաջին պատերազմի ժամանակ մահացած ադրբեջանցիների գերեզմանների քարտեզներ ուզելով գերիներին վերադարձնելու դիմաց: