Լրահոս
Քաղաքական
13:52
11.04.25
169

Փաշինյանին հրավիրե՞լ են Թուրքիա. Ալիևն Անթալիայում է, Կոբախիձեն՝ նույնպես

 

Անթալիայում այսօր սկսվել է հերթական դիվանագիտական ֆորումը: «Մասնատված աշխարհում դիվանագիտության վերականգնումն է» այս տարվա ֆորումի թեման: «Անհրաժեշտ է, որ դիվանագիտությունն իրեն հայտարարի որպես կայունացնող ուժ աճող գլոբալ պառակտման պայմաններում»,- գրված է ֆորումի կայքում քննարկման օրակարգի վերաբերյալ: Այն կշարունակվի մինչև ապրիլի 13-ը: Դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար Անթալիա է մեկնել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նա վաղը Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով պանելային քննարկմանը։ Ի դեպ, երեկվանից Թուրքիայում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վրաստանի վարչապետը նույնպես Անթալիայում է: Իրակլի Կոբախիձեին առաջին անգամ են հրավիրել դիվանգիտական ֆորումին մասնակցելու: Հրավեր ստացե՞լ է Հայաստանի վարչապետը, եթե՝ այո, ինչո՞ւ չի մեկնել Անթալիա. «Հայլուր»-ի այս հարցմանը դեռ չի արձագանքել վարչապետի մամուլի խոսնակը: