Լրահոս
Մամուլի տեսություն
09:48
03.02.26
186

Փաշինյանի իշխանությունը շինարարական ոչ մի մեծ ծրագիր չի իրականացրել․ թունելը ո՞նց են կառուցելու․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ փետրվարի 24-ին, ժամը 12:00-ին Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում  կկայանա հանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման աշխատանքների շրջանակում «Բնապահպանական ազդեցության գնահատման» հաշվետվության վերաբերյալ, որը մշակվել է ԱԶԲ-ի պահանջների համաձայն։

Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անցած գրեթե 8 տարում շինարարական ոչ մի մեծ ծրագիր չի իրականացրել, իրենց խոստացած ակադեմիական քաղաքը, մետրոյի Աջափնյակի կայարանը չի կառուցել, Դիլիջանի ավտոմոբիլային թունելը ո՞նց են կառուցելու։ 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։