Լրահոս
Քաղաքական
17:20
15.11.22
116

Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարն Աղազարյանը համարում է վարչապետի վստահության հանրաքվե

ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ խորհրդարան ընդդիմության վերադարձից հետո երկրում քաղաքական ճգնաժամը չի վերացել, քանի որ, ըստ նրա՝ ճգնաժամ երբեք էլ չի եղել:

Իշխանական պատգամավորը ողջունում է ընդդիմադիրների որոշումը, իսկ նրանց փողոցային պայքարը Փաշինյանի հրաժարականի պահանջով, համարում է Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվե, քանի որ նրա խոսքով՝ հանրահավաքները բազմամարդ չէին: