Լրահոս
Հասարակական
12:28
25.04.22
1 459

Փաշինյանի հետևից էշով եկած իջևանցին միացել է Իջևանից դեպի Երևան երթին

Img default alt hy

Իջևանից դեպի Երևան երթին է միացել նաև Իջևանի Աչաջուր համայնքի բնակիչ Սևադա Ղուկասյանը, որն անցյալ տարի գարնանն իր էշով Իջևանից ժամանել էր Երևան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով մեկ պտտելու համար: 

«Ես վստահ եմ, որ այս շարժումը կհաջողի։ Մեր հայրենակիցների մեջ հուսահատություն և հիասթափություն կա, կա նաև վախ իշխանություններից, բայց վստահ եմ, որ դա երկրորդական է, քանի որ մարդիկ հասկանում են թուրքին վստահել չի կարելի»,- ասել է իջևանցին։