Լրահոս
Իրավական
14:05
30.03.23
81

Փաշինյանի դեմ քրեական վարույթ հարուցելու պահանջը դատարանը քննել է

Այսօր դատարանը քննել է Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական վարույթ հարուցելու պահանջով զոհված զինծառայողների ծնողների բողոքը: Խոսքը Ցորի զորամասի զոհված զինծառայողների հարազատների ներկայացրած հաղորդման մասին է, որի կապակցությամբ, ըստ հարազատների փատաբանի, Դատախազությունը ցուցաբերել է անգործություն, որոշում կայացնելու փոխարեն հաղորդումը կցել է Մովսես Հակոբյանի քրեական գործին՝ համատեղ քննության համար: Սա այն դեպքում, երբ, փաստաբանի խոսքով, գործերը էապես տարբերվում են: