Լրահոս
Իրավական
22:48
15.10.22
279

Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ վրաերթի գործով նախաքննությունը կասկածներ է առաջացրել

Փաշինյանի ավտոշարասյան հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազին:

Ավարտված նախաքննությունը թերի է համարում տուժողի իրավահաջորդի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

Նրա խոսքով՝ չի գնահատվել շքախմբի ղեկավարի արարքները: Բացի այդ, մեքենաների ռադիոկապի ձայնագրությունը, ըստ Փաստաբանի, հնարավոր է՝ միտումնավոր ոչնչացվել է: