Լրահոս
Քաղաքական
17:50
02.06.22
199

Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը կոչ է անում Արցախի ԱԺ-ին «ավելի շատ ուսումնասիրել իրականությունը»

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարծիքով, եթե Արցախի խորհրդարանի պատգամավորները մի քիչ ավելի շատ ուսումնասիրեն իրականությունը, ապա Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու անթույլատրելիության մասին հայտարարություն չեն անի:

Արայիկ Հարությունյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ կրկին պնդել է իշխանությունների այն թեզը, թե Ադրբեջանի հետ բանակցությունների գնալուց առաջ չպետք բարձրաձայնել, թե ինչ զիջումներ կամ փոխզիջումների է պատրաստ հայկական կողմը: «Իրավիճակը կարող է այնպես ձևավորվի, որ փոքր փոխզիջումների արդյունքում ստանաս մեծ արդյունք»,- ասել է Հարությունյանը: