Լրահոս
Քաղաքական
10:14
24.04.22
1 393

Փաշինյանի անառողջ ցանկություններն իրականացնելու համար իրավապահ մարմինները պատրաստ են անձին բանտ ուղակել․ Բաբայան

Img default alt hy

Միկա Բադալյանի մեղադրանքները վերացվել են. հենց սկզբից էլ ակնհայտ էր մեղադրանքի անհեթեթությունը, որը, փաստորեն, այն աստիճանի ապօրինի էր, որ իշխանությունը նույնիսկ չփորձեց շարունակել, տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Մյուս կողմից էլ դրանով հաստատվեց, որ ռեժիմի միակ նպատակը  «Ազատագրում» շարժման ղեկավար Միկա Բադալյանին քաղաքական հայացքների համար բանտարկությամբ պատժի ենթարկելն էր:

Այսպիսով լրացուցիչ անգամ ապացուցվեց, Նիկոլ Փաշինյանի անառողջ ցանկություններն իրականացնելու համար իրավապահ մարմինները պատրաստ են անձին բանտ ուղակել»: