Լրահոս
Հասարակական
00:08
25.01.26
765

Փաշինյանական թիրախում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու քահանայաց դասը․ «Փաստինֆո»

Img default alt hy

«Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ` այս օրերին աննախադեպ ճնշումներ են կիրառվում ոչ միայն Մասյացոտնի թեմի հոգեւորականների, այլ նաեւ  Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու քահանայաց դասի նկատմամբ: Եկեղեցու քահանաներին պարտադրվում է հանդես գալ  Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած, այսպես կոչված, «բարենորոգմանը» միանալու հայտարարությամբ։

Ոմանք մտածում են ճնշումների զիջելու տարբերակի ուղղությամբ, ինչը լուրջ տարաձայնությունների տեղիք է տվել  հավատացյալ ծառայողների շրջանում, ընդհում` եկեղեցու երգչախմբի անդամները նշել են, որ  ի նշան բողոքի կդադարեցնեն իրենց գործունեությունը։

Հիշեցնենք, որ վերջին հայտարարությունը հրապարակվել էր կառավարական առանձնատանը` հունվարի 5-ին, որին այս օրերին, մեծաթիվ ճնշումների տակ, միացել է ընդամենը շուրջ քսան հոգեւորական, թեեւ միանալու հայտարարություններին էլ հաջորդում են զղջումները: