Լրահոս
Քաղաքական
20:00
15.10.22
121

Փաշինյան-Ալիև՝ «առնվազն 0:1». ԱՊՀ գագաթնաժողովի «թաքնված» մեսիջները

Աստանայում Փաշինյան-Ալիև քաղաքական մերձամարտում տանուլ է տվել Հայաստանի վարչապետը:

Ուրբաթ ԱՊՀ գագաթնաժողովում նրանց ելույթներին հետևելուց հետո այսպիսի եզրակացություն է արել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Մինչ Փաշինյանը խոսում էր ԱՊՀ ֆունկցիոնալության լղոզվածության մասին, ըստ էության, քննադատության սլաքն ուղղելով ռազմաքաղաքական այդ դաշինքի շարժիչ ուժ Ռուսաստանի կողմը, Ալիևը արևմուտքին մեղադրում էր հայ-ադրբեջանական կարգավորման գործում Ռուսաստանի դերը նսեմացնելու համար:

Այն նույն արևմուտքին, որն, ըստ Ալիևի, չի առարկում իր այն պնդմանը, որ Ղարաբաղն Ադրբեջան է: