Լրահոս
Քաղաքական
19:39
24.10.24
106

Փաշինյան-Ալիև ականջ ականջի և դեմ առ դեմ շփումներ՝ Կազանում. ի՞նչ նոր պայմանավորվածություն կա

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Կազանում մի սեղանի շուրջ են նստել՝ առանց միջնորդի: Վերջին անգամ Ռուսաստանում մեկուկես տարի առաջ են տետ ա տետ հանդիպել Փաշինյանն ու Ալիևը: 

Այսօր ավելի քան մեկ ժամ քննարկման մասին Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությունից իմանում ենք, որ «արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել Խաղաղության համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով»։