Լրահոս
Հասարակական
11:48
30.05.22
110

Պարզվել է Արարատի մարզում Mercedes-ի վարորդի կողմից վրաերթի ենթարկված հեծանվորդ եղբայրների ինքնությունը

Img default alt hy

Պարզվել է մայիսի 22-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արևաբույր գյուղի վարչական տարածքում գտնվող կամրջի վրա Արարատի մարզի բնակիչ՝ 31-ամյա Ցոլակ Եղիազարյանի կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկված հեծանվորդների ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ վարորդներն են Երևանի բնակիչներ, 39-ամյա Արիս Շարբատյանը և 35-ամյա Արծրուն Շարբատյանը։  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ եղբայրներ են։