Լրահոս
Հասարակական
13:40
27.01.26
333

Պարտավոր ենք ամեն օր, ամեն ժամ հիշատակել մեր տղաներին․ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես

Img default alt hy

Փա՛ռք մեր տղաներին, փա՛ռք նրանց, ովքեր միացել են երկնային զորքին։ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ այսօր տերունական աղոթքը հնչեցրեց Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:

«Թեև ոմանք ասում են, որ սեպտեմբերի 27-ը լավ ու ճիշտ օր չէ, բայց դա թող մնա այն մարդկանց համար՝ ովքեր որոշել են: Իսկ մենք պարտավոր ենք ամեն օր, ամեն ժամ, ամեն շաբաթ ու ամեն ամիս հիշատակել մեր տղաներին:

Այն տղաներին, ովքեր նահատակվել են հանուն հայոց ազգիս, փառք մեր տղաներին, փառք նրանց, ովքեր հիմա մոտեցել են երկնային զորքին, այսօր մեր երկնային զորքի հիշատակի օրն է, Աստված օրհնի ձեզ»,- Եռաբլուրում ասաց Տեր Հովհաննեսը։