Լրահոս
Իրավական
17:47
27.05.22
481

Պարոն Ջհանգիրյան, պատասխան եք տալու․ Արամ Վարդևանյան

Img default alt hy

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները հակասահմանադրական ձևով կատարող Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվում էր ընդունել ծնողներին, դրանից հետո առաջարկում է, որ 5 ծնող մտնեն։ 

Դա նշանակում է, որ ծնողները պետք է որոշեին, թե իրենց միջից ով է այդ հնարավորությունից օգտվելու։ 

Ինքը չի էլ առաջարկում, որ այդ դեպքում ինքը պետք է իջներ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այս մասին խոսել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցածին։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամներ Ա. Մխիթարյանը, Ս. Միքայելյանը, Դ. Խաչատուրյանը ընդունել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներին:

Վարդևանյանի խոսքով՝ էլեկտրոնային մակագրման համակարգը  խափանել է Ջհանգիրյանը և դրա համար դեռ պատասխան է տալու։

Մանրամասները՝ տեսանյութում։