Լրահոս
Հասարակական
13:55
30.04.22
181

Պարոն Ախոյանին մեղադրանք են առաջադրել «արցախցիների նկատմամբ ատելություն տարածող կենդանիները պետք է պատժվեն» արտահայտության համար․ փաստաբան

Img default alt hy

Այսօր իմ լավ ընկեր Արագած Ախոյանին մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեղադրանքի էությունը փաստացի կայանում է նրանում, որ պարոն Ախոյանն իր «լայվերից» մեկում ասել է, որ «արցախցիների նկատմամբ ատելություն տարածող կենդանիները պետք է պատժվեն»: Բնականաբար՝ ես այդ մտքի հետ համաձայն եմ։ Այս մասին գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Խնդրում եմ քննչական մարմնին հրապարակել Ախոյանին առաջադրված ամբողջական մեղադրանքը և Ախոյանի կողմից այդ կապակցությամբ տրված ցուցմունքը. թե՛ ես և թե՛ պարոն Ախոյանը դրա դեմ չենք առարկում»։