Լրահոս
Հասարակական
19:28
25.04.25
174

Փարիզի Ս․Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առիթով մատուցվել է պատարագ

Փարիզի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա առիթով մատուցվել է Սուրբ պատարագ։

Ինչպես հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, դեսպան Արման Խաչատրյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանի նախագահությամբ մատուցված Սուրբ պատարագին: