Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:30
16.11.22
141

Փարիզի 295 ապտակը՝ Բաքվին. Ֆրանսիան նաև դիտարկում է Հայաստանին ու Արցախին զինելու հարցը

Ֆրանսիայի Սենատում գրեթե միաձայն ընդունված հայանպաստ բանաձևի հեղինակ Բրունո Ռետայոն իր ելույթում առաջարկել է դիտարկել նաև Հայաստանին և Արցախին զինելու հարցը: Փաստաթղթով Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արվում հումանիտար գրասենյակ բացել Արցախում: Առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, այդ երկրից պահանջում դուրս բերել զորքերը Հայաստանի սուվերեն տարածքից, ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին:

Սենատի բանաձևը զայրացրել է մեր երկու հարևաններին: Ադրբեջանն ու Թուրքիան դատապարտող հայտարություններ են արել: