Լրահոս
Հասարակական
15:08
31.05.22
634

Պարգևավճարը պայմանավորված չէ Երևանում տեղի ունեցած ցույցերով. ՀՀ փոխոստիկանապետ

Img default alt hy

Ապրիլ ամսին ոստիկանները չեն պարգևատրվել, նրանք պարգևատրվել են մայիսին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը։

«Ոստիկանները ստացել են իրենց աշխատավարձն ու օրենքով հասնող հավելավճարները, մոտ 2,5 միլիարդ դրամ»։

Վարդան Մովսիսյանը վստահեցրել է, որ պարգևավճարը պայմանավորված չէ Երևանում տեղի ունեցած ցույցերով, և դա ստացել են բոլորը։