Լրահոս
Հասարակական
18:45
02.02.22
132

Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել 2 անձի

Img default alt hy

Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Բագրատունյաց պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «Վոլվո» մակնիշի ավտոմեքենա։

Այդ ընթացքում այնթապցի 50-ամյա ուղևորը գրպանից նետել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչներ։

Վարորդը և ուղևորը, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Տարածքի զննությամբ կաթուցիչները վերցվել են։

Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։