Լրահոս
Իրավական
15:20
12.11.22
136

Պարեկները երկու երիտասարդի են ձերբակալել. մարիխուանայով փաթեթ են հայտնաբերել (տեսանյութ)

Img default alt hy

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները, որոնք ծառայություն են իրականացրել Աջափնյակ վարչական շրջանում, ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 01.50-ի սահմաններում Աշտարակի խճուղում հայտնաբերել, ձերբակալել են Երևանում բնակվող երկու երիտասարդի ու տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նրանք խուզարկվել են։

24-ամյա երիտասարդի մոտ երկու փաթեթ է եղել՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ոստիկանությունից ներկայացվել են տարածքային քննչական մարմնին։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։