Լրահոս
Հասարակական
14:20
03.01.23
177

Փակ դռների վերաբերյալ 42 ահազանգ է ստացվել

Img default alt hy

Դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 42 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ։

Մասնավորապես՝ Երևանում և Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Աբովյան, Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Արտաշատ, Մասիս քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։