Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:37
02.02.23
156

Փակ աչքերով նոր պատերազմ են գնում Հայաստանն ու Ադրբեջանը. ԱՄՆ-ը փոխում է Մինսկի խմբի համանախագահին

Մինչ Ադրբեջանը համարում է, որ Մինսկի խումբ գոյություն չունի, ինչպես գոյություն չունի Լեռնային Ղարաբաղ, Միացյալ Նահանգները փոխում է Մինսկի խմբում ամերիկացի ներկայացուցչին:

ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով նոր ավագ խորհրդականի պաշտոնում Լուի Բոնոն է փոխարինելու դեսպան Ֆիլիպ Ռիքերին: ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը նաև ասել է, որ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորումը մեծ կարևորություն ունի պետքարտուղարի համար: