Լրահոս
Տարածաշրջան
15:07
03.04.23
85

Պահանջել են ջուր, ստացել փամփուշտներ. Ադրբեջանի ներքին գործերը

Ադրբեջանցի ոստիկանները ռետինե փամփուշտներով կրակել են ցուցարարների վրա: Ակցիայի մասնակիցներից մեկը վիրավորվել է, նրան հիվանդանոց են տեղափոխել: 

«Մեզ հասանելիք ջուրը պաշտոնյաներին են տալիս» կոչերով՝ փողոց են դուրս եկել Սաաթլիի շրջանի բնակիչները: Նրանք ճանապարհ են փակել՝ Ալիևից պահանջելով լուծել ոռոգման և խմելու ջրի խնդիրը: Արցունքաբեր գազով են փորձել ցրել ակցիան իրավապահները: Ադրբեջանի ներքին գործերի նախարությունը հայտնում է, որ կրակել են քաղաքացիների վրա, քանի որ նրանք չեն կատարել իրավապահների օրինական պահանջը: