Լրահոս
Աշխարհ
11:24
28.05.22
163

Պաղեստինցի դեռահաս է զոհվել իսրայելցիների հետ բախումների ժամանակ

Img default alt hy

Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պաղեստինցի դեռահաս է մահացել Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցի զինվորների հետ բախումների ժամանակ, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Այսօր 15-ամյա պաղեստինցի դեռահասը մահացել է իսրայելցի զինվորների հետ բախումների ժամանակ Հորդանան գետի արևմտյան ափի Ռամալլահի շրջանի ալ-Խալեր գյուղում»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Մինչ այդ Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել էր, որ ուրբաթ օրը Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս նահանգում իսրայելական զորքերի հետ բախումների հետևանքով 88 պաղեստինցի է վիրավորվել, նրանցից ինը, այդ թվում՝ դեռահասը, հրազենային վնասվածքներ են ստացել։