Լրահոս
Քաղաքական
20:21
20.05.25
913

Ովքե՞ր են դիմավորել Սերգեյ Լավրովին «Զվարթնոց» օդանավակայանում

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։

Լավրովին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։

Մայիսի 20-21-ը նախատեսված այցի շրջանակում Սերգեյ Լավրովը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Նախատեսված է նաև համատեղ մամուլի ասուլիս։