Լրահոս
Իրավական
23:52
17.03.25
883

Ուժեղացված ծառայություն Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի սպասարկման տարածքում

Img default alt hy

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, իրենց սպասարկման տարածքում, համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ, մարտի 14-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն:

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հայտնաբերվել են գազային և մեկնարկային մեկական ատրճանակ, որսորդական ողորկափող մեկ հրացան, տարատեսակ 41 փամփուշտ, մեկ մահակ, նաև` մարիխուանայի նմանվող զանգված:

Արձանագրվել է վարչական 50 իրավախախտում, այդ թվում` չամրակապված վարելու 15, վարելիս հեռախոսից օգտվելու 7 և ծախախոտային արտադրատեսակ օգտագործելու 5 դեպք:

Ուժեղացված միջոցառումները կրում են պարբերական բնույթ: