Լրահոս
Միջազգային
21:28
02.02.22
119

Ուզբեկստանում ցանկանում են արգելափակել «TikTok»-ը

Img default alt hy

Ուզբեկստանի «Ադոլաթ» («Արդարություն») սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը մեծությամբ երրորդ քաղաքական ուժն է երկրում և ներկայացված է նաև խորհրդարանում, «TikTok» սոցիալական ցանցն արգելափակելու կոչով է հանդես եկել։

Կուսակցությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որում նշված է, որ «TikTok»-ը բացասական ազդեցություն է ունենում երիտասարդության վրա, սոցիալական ցանցում չափազնց շատ են երիտասարդների կողմից այլ անձանց կյանքի նկատմամբ ոտնձգությունները ներկայացնող տեսանյութերն ու հոլովակները։

«Ցավալի է, որ նման անընդունելի դեպքեր կան՝ հակասող մեր ժողովրդի արժեքներին․ հնագույն ժամանակներից մենք երիտասարդներին սերմանում ենք հարգանք մեծահասակների ու փոքրերի նկատմամբ։

Հարկավոր է խստացնել քրեական պատասխանատվության նորմերը, ամբողջությամբ արգելափակել բջջային հավելվածներն ու այնպիսի սոցիալական ցանցերը, որոնցից է «TikTok»-ը։ Դրանից ավելի շատ վնաս կա, քան օգուտ։ VPN-ի միջոցով «TikTok» մուտք գործելու խնդիրը ևս պետք է ուսումնասիրվի»,- նշված է սոցիալ-դեմոկրատների հայտարարությունում։