Լրահոս
Աշխարհ
12:07
18.11.22
121

Ուրախ փղիկը որոշել է միջամտել հեռուստաալիքի ռեպորտաժին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

«News.am»-ի փոխանցմամբ՝ ուրախ փղիկը որոշել է միջամտել հեռուստաալիքի ռեպորտաժին, երբ փորձաշրջան անցնող լրագրող Ալվին Կաունդան գնացել է Նայրոբիի Sheldrick Wildlife Trust-ում ռեպորտաժ պատրաստելու:

Sheldrick Wildlife Trust-ը հոգ է տանում որբ փղերի և այլ վայրի կենդանիների մասին, ու դա բավական փակ միջավայր է, որտեղ ռեպոչտաժ պատրաստելիս որևէ սխալ տեղի ունենալու հավանականությունը քիչ է:

Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան էլ պարզ չի ստացվել։ Կաունդան սկսել է հեռարձակումը` կանգնած փղերի դիմաց: Սկզբում ամեն ինչ հարթ է ընթացել, մինչև որ փղերից մեկը որոշել է «խաղալ» թղթակցի հետ և կնճիթով բռնել նրա գլխից։