Լրահոս
Քաղաքական
10:18
28.04.22
478

Ում ուզում եք բերման ենթարկեք, մեկ է, Նիկոլի օրերը հաշված են․ Հովհաննես Հարությունյան

Img default alt hy

«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը իր ուղիղ եթերի ժամանակ ոստիկանության պահվածքը ծիծաղելի է համարել։

«Այսօր պետք է Սարդարապատից մեկնարկի այդ ուղղությամբ քայլերթը, մենք երթի մասնակիցներն ենք լինելու, նախապատրաստական աշխատանքներ էինք իրականացնում, մեր ընկերներից մեկը ՀՅԴ մասնաշենքից պետք է քնապարկեր վերցներ, Վիգենը մոտեցել էր, վերցրել քնապարկերը, ճանապարհին՝ Պուշկինի դպրոցի մոտ, ոստիկանական մի քանի մեքենա իջել և բերման են ենթարկել նրան շատ կոպիտ ձևով, անգամ ձեռնաշղթաներ են հագցրել, և տարել են Արաբկիրի բաժին, նրա ձեռքից հեռախոսը վերցրել են և չի կարողացել մեզ տեղյակ պահել»,- ասել է Հարությունյանը։ 

Նրա փոխանցմամբ՝ Վիգենի մեքենան արգելափակվել է և այն քնապարկերը, որոնք պետք էին լինելու իրենց, առգրավվել են։

«Արձանագրության մեջ  գրվել է, որ բերման ենթարկելու պատճառը գողության կասկածն է։ Ակհայտ է, որ նպատակը քնապարկերի առգրավվումն է եղել, նպատակ են հետապնդել մեր քայլարշավին խոչընդոտել։ Դա, ըստ էության, ոստիկաններին հրահանգվել է։ Եթե կարծում եք մենք քնապարկ ձեռք բերելու հնարավորություն չունենք, սխալվում եք։ Ում ուզում եք բերման ենթարկեք, մեկ է, Նիկոլի օրերը հաշված են»,- եզրափակել է նա։