Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:35
22.05.22
158

Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգվել է մինչև օգոստոսի 23-ը

Ուկրաինայի Գերագույն Ռադան ևս 90 օրով՝ մինչև օգոստոսի 23-ը երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան, հայտնել է РБК-Украина գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդարանի որոշումը։

Փետրվարի 24-ին ողջ երկրում սահմանվել է ռազմական դրություն։ Մայիսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է երկարացնել այն և համապատասխան օրինագիծ է ներկայացրել Ռադա։